Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅ-ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
28/07/2009 18:58
Կիսվել

ՀԱՅ-ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին։

Շնորհավորելով դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում տիկին դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը։

Տիկին Նիկոդեմոսը շնորհակություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի կառավարության կողմից առաջարկվող ծրագրերին։ Նա նշել է, որ Բրազիլիան արտերկրում մեծ ներդրումներ կատարող երկիր է եւ կարող է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր։

ՀՀ վարչապետը եւ դիվանագետը, հայ-բրազիլական առեւտրատնտեսական հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ ներկա ապրանքաշրջանառության ծավալները համարել են անբավարար, նկատելով, որ այս ոլորտում զարգացման զգալի ներուժ գոյություն ունի։ Այդ ներուժի լիարժեք բացահայտման եւ միմյանց շուկաներին, ապրանքատեսականուն, պահանջարկին ծանոթանալու, գործարար կապերն ամրապնդելու տեսանկյունից կարեւորվել է տեղեկատվության փոխանակումն ու գործարար հանդիպումների կազմակերպումը։

Անդրադառնալով Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել նաեւ Բրազիլիայում ազդեցիկ հայ համայնքի հնարավորությունները։
ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել տիկին դեսպանին` մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98