ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 20.5℅-ՈՎ
ՀՀ Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված սպառողական վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է 13.1℅-ով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 138 652 147 հազար ՀՀ դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 12.2℅-ով, իսկ 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ` 20.5℅-ով: