ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ AMGN60147141 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 11-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի, տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը 2 000 000 000 դրամ է: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը կազմում է 12.50%, վճարման պարբերականությունը` կիսամյակային:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է, 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: