ՀՀ ԿԲ – ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՃԵԼ Է 6.50%-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն ՀՀ տարածքում գործող 12 ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 6.50%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 9 338 283 հազար ՀՀ դրամ; Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի զուտ մեծությունն աճել է 9.35%-ով և կազմել 7 903 539 հազար ՀՀ դրամ: