ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26,87%-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ ՀՀ տարածքում գործող 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր պարտավորություններն աճել են 26,87%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 4 606 474 հազար ՀՀ դրամ, ընդ որում հաշվետու եռամսյակում ապահովագրական ընկերությունների կողմից վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներն աճել են 103,44%-ով և կազմել 1 829 128 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 899 081 հազար ՀՀ դրամ: Հրապարակած տվյալների համաձայն ապահովագրական ընկերությունների ապահովագրական պահուստներն աճել են 6,78%-ով և կազմել 2 341 321 հազար ՀՀ դրամ: