Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
29/07/2009 17:11
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։

Մասնավորապես քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձեւակերպման գործընթացի հեշտացման հարցը, նշվել է, որ այդ նպատակով մշակված «Մի կանգառի» սկզբունքը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ կազմակերպելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը ներկայումս մշակում է չափորոշիչներ, ինչի հիման վրա կընտրվեն լավագույնները։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ նախագահ Գ. Չուքասզյանը տեղեկացրել է, որ իրենց կողմից մշակվել է «Էլեկտրոնային բովանդակության» հայեցակարգը եւ գործողությունների կոնկրետ ծրագիր։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ շարունակվում են «Էլեկտրոնային կառավարման» համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ հստակեցվում է այդ ուղղությամբ իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ ՀՀ վարչապետը հանձնարարել է հաջորդ նիստին քննարկել այդ հարցը եւս։

Կարճաժամկետ լուծում է տրվել«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը փոփոխելու մասին որոշմանը. ՀՀ պաշտպանության եւ տրանսպորտի եւ կապի նախարարություններին ներկայացված համապատասխան նախագծերը դեռ քննարկման փուլում են։

Խորհուրդը քննարկել է նաեւ մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որի շրջանակում «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կ. Վարդանյանն ամբողջացրել է մտահոգիչ հարցերի ցանկը, որոնց շուրջ մաքսային կառույցի հետ դեռ համապատասխան բանակցություններ են վարվում։ Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է, որ «Կրթության մասին» օրենքի համաձայն մշակվում են «առկա, հեռակա, հեռավոր եւ այլ ձեւերով ուսուցման կարգեր». նախագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի արդեն սեպտեմբեր ամսին, շահագրգիռ կողմերի միջեւ քննարկումներից հետո կներկայացվի կառավարություն։

Խորհուրդը քննարկել է նաեւ ամեն ընտանիքին մեկ համակարգիչ ծրագրի իրականացման ընթացքը, նշվել է, որ պիլոտային ծրագիրն իրականացվելու է հանրապետության մի շարք քաղաքներում, ընդ որում ընտանիքները համակարգիչներ ձեռք բերելուց բացի, հետագա ծրագրային ապահովման հնարավորություն կստանան։ Այս ուղղությամբ ձեւավորված աշխատանքային խումբը շարունակելու է ուսումնասիրել դաշտը։

Խորհուրդի քննարկմանն է ներկայացվել հանրապետության դպրոցներում անխտիր համակարգչային գրագիտություն ստանալու ծրագիրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին մշակել ավագ դպրոցներում համակարգչային պարտադիր ուսուցման գործընթաց ներդնելու ընթացակարգը եւ հետեւողական լինել այդ ուղղությամբ բոլոր շրջանավարտների սերտիֆիկացման խնդրին։

Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռեւս քննարկման փուլում են։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումների շարունակականության եւ դրանց լուծման գործում հետեւողականության դրսեւորման անհրաժեշտությունը։

Խորհուրդը քննարկել է հեռահաղորդակցման ոլորտում ինտերնետ կառավարման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման հարցերը, որոնց ուղղությամբ համապատասխան առաջարկները կլսվեն ՏՏ զարգացման ազգային խորհրդի առաջիկա նիստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման եւ հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով աշնանը կազմակերպվելու է էլեկտրոնային հասարակության ձեւավորման վերաբերյալ ներկայացուցչական համաժողով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեկամսյակի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպելու է գիտաժողով։
 

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98