Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ (IFC) ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
29/07/2009 18:35
Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ (IFC) ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ին այսօր հրավիրել էր աշխատանքային խմբի առաջին նիստը, որի աշխատանքներն ուղղված են բնակարանային ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը Հայաստանում:

Աշխատանքային խումբն ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Դրա գործունեությունն ուղղված է լինելու երկրում առաջնային եւ երկրորդական հիպոթեքային շուկաների զարգացման խոչընդոտների բացահայտմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, վարկավորման ազգային ստանդարտների բարելավմանը, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի ներկայացմանն ու ներդրմանը: Աշխատանքային խումբը կազմված է IFC-ի, Համաշխարհային բանկի, ՀՀ Կենտրոնական բանկի, Գերմանական KfW բանկի, USAID-ի եւ այլ շահագրգիռ բանկերի ու ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներից: Խմբի մասնակիցներից ոմանք, ներառյալ IFC-ի եւ KfW-ի ներկայացուցիչները, քննարկման են ներկայացրել հիփոթեքային ֆինանսավորմանը նվիրված իրենց միջազգային փորձը:

«IFC-ի աջակցությունը հիփոթեքային ֆինանսավորման ծրագրի խթանման մեր նախաձեռնությանը շատ կարեւոր է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով` բանկը բարձր է գնահատում IFC-ի ակտիվ ներգավվածությունը Հայստանում առաջնային եւ երկրորդական հիփոթեքային շուկաների զարգացման գործընթացին` հաշվի առնելով զարգացող երկրների հիփոթեքային շուկաներում  նրա մեծ փորձը:

IFC-ի փորձագետներն Ինդոնեզիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից առեւտրային բանկերին ներկայացրել են այն շուկայական եւ իրավական պայմանները, որոնք անհրաժեշտ են Հայստանում հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորների արդյունավետ գործունեության համար: Այս նախաձեռնությունը հանդիսանում IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգաման» ծրագրի մի մաս, որի նպատակն է բարելավել իրավական եւ օրենսդրական դաշտը երկրում, կապված սնանկության, չաշխատող ակտիվների կառավարման եւ հիփոթեքային վարկավորման հետ, ինչպես նաեւ աջակցել IFC-ի հաճախորդներին ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92