ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՃ 30/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 10165.21 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն ապահովել է 0.7% աճ և սահմանվել 936.94 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն աճ գրանցել են ավտոարտադրող Honda Motor Co և Nissan Motor Co. ընկերությունների արժեթղթերը, որը մեծապես պայմանավորված է այս ընկերությունների հրապարակած լավատեսական կանխատեսումներով: