ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 30/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքը աճել է եվրոյի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.98 դրամով և կազմել է 367.01 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 6.26 դրամով և կազմել է 610.10 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.95 դրամով և կազմել է 520.04 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել է 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց: