ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 17.2%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.9% գնաճ և դիզելային վառելիքի 1.4% գնանկում: 2009թ. հուլիսին 2008թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 17.2% և 34.2%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 18.5% գնաճ և դիզելային վառելիքի 3.7% գնանկում: