ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 31/07/09
Այսօր Ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: Nikkei ինդեքսը գրանցել է 1,89% աճ և կազմել 10356,83 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1,42%-ով և սահմանվել 950,26 կետ: Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա դրական ազդեցություն են թողել կորպորատիվ նորությունները, որոնց արդյունքում էական աճ են գրանցել կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունների արժեթղթերի գները: