Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԲ – ՄԱՍՆԱՎՈՐ ԾԱԽՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 19.2%-ՈՎ
31/07/2009 17:27
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՄԱՍՆԱՎՈՐ ԾԱԽՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 19.2%-ՈՎ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի երկրորդ եռամսյակում մասնավոր ծախսումներն իրական արտահայտությամբ նվազել են շուրջ 19.2%-ով` արտացոլելով բնակչության եկամուտների, մասնավորապես արտաքին տրանսֆերտների նվազումը, ներդրումային միջավայրում անորոշությունների առկայությունն ու տնտեսական ակտիվության վերաբերյալ բացասական սպասումները: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` մասնավոր ծախսումների կառուցվածքում ներդրումներն իրական արտահայտությամբ նվազել են ավելի քան 48.0%-ով, իսկ սպառումը` շուրջ 8.0%-ով:  Երկրորդ եռամսյակի ընթացքում մասնավոր հատվածի ծախսումները զսպող ազդեցություն են ունեցել գնաճի վրա: Այսպես, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` մասնավոր իրական ծախսումների գնահատված մակարդակը ցածր է եղել պոտենցիալ մակարդակից 9-10%-ով: Վերջինս գնանկումային ճնշումներ է առաջացրել սպառողական շուկայում` նվազեցնելով գնաճը 2.7-3.0 տոկոսային կետով:

2009թ. երկրորդ եռամսյակի ընթացքում, համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումների պայմաններում, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի առանձին հոդվածների գծով էական տեղաշարժեր չեն արձանագրվել, և պահպանվել են առաջին եռամսյակի միտումները: Առևտրային հաշվեկշռի պակասուրդի կրճատումը շարունակվել է. արձանագրվել է ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալների անկում: Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորվել է համաշխարհային շուկաներում մետաղների գների ցածր մակարդակի պահպանմամբ, որի հետևանքով հիմնական ապրանքատեսակների մասով նվազման բարձր տեմպեր են արձանագրվել: Ապրանքների և ծառայությունների ներմուծման նվազումը պայմանավորվել է համաշխարհային շուկաներում ցածր գնաճային միջավայրով և ներքին պահանջարկի շարունակական նվազմամբ:

Ինչ վերաբերում է բանկային համակարգով ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումներին (ներառում է առևտրային և ոչ առևտրային բանկային փոխանցումները), ապա 2009թ. երկրորդ եռամսյակում զուտ ներհոսքի նվազումը տարեկան կտրվածքով  կազմել է 22.0%:  Ընդ որում` ոչ առևտրային բանկային փոխանցումների զուտ ներհոսքի նվազումը կազմել է 35.5%: Դա հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի տնտեսության անկման խորացմամբ (2009թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանի ՀՆԱ անկումը, ըստ գնահատումների, կազմել է 10.6%) և մինչև տարեվերջ զարգացման վատատեսական նոր սպասումներով:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69