Տնտեսական

USD BUY - 384.00+0.00 USD SELL - 386.00-1.00
EUR BUY - 447.00+0.00 EUR SELL - 457.00-1.00
OIL:  BRENT - 68.64+2.25 WTI - 67.01+2.38
COMEX:  GOLD - 3358.30+0.26 SILVER - 36.60+1.61
COMEX:  PLATINUM - 1414.50+3.32
LME:  ALUMINIUM - 2620.00+0.83 COPPER - 10013.00+0.80
LME:  NICKEL - 15302.00+0.63 TIN - 33714.00+0.16
LME:  LEAD - 2059.50+1.05 ZINC - 2757.50+1.60
FOREX:  USD/JPY - 143.79+0.22 EUR/GBP - 1.1791-0.08
FOREX:  EUR/USD - 1.1791-0.08 GBP/USD - 1.3623-0.87
STOCKS RUS:  RTSI - 1127.56-1.46
STOCKS US: DOW JONES - 44484.42-0.02 NASDAQ - 20393.13+0.94
STOCKS US: S&P 500 - 6227.42+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 39785.90+0.06 TOPIX - 2828.99+0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 24069.94-0.63 SSEC - 3461.15+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8774.69-0.12 CAC40 - 7738.42+0.99
STOCKS EUR:  DAX - 23790.11+0.49
03/07/2025  CBA:  USD - 384.46-0.05 GBP - 525.21-1.57
03/07/2025  CBA:  EURO - 453.47+1.06
03/07/2025  CBA:  GOLD - 41232.00-169 SILVER - 448.75-2.54
ՀԷՑ-ի «քաղաքական պետականացումը»՝ հարված Հայաստանի ներդրումային մթնոլորտին
03/07/2025 21:13
Կիսվել

ՀԷՑ-ի «քաղաքական պետականացումը»՝ հարված Հայաստանի ներդրումային մթնոլորտին

Վերջին շաբաթներին Հայաստանում զարգացող իրադարձությունները վկայում են մի գործընթացի մասին, որը լրջորեն հարցականի տակ է դնում թե՛ տնտեսության, թե՛ իրավակարգի հիմնական սկզբունքները։ Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ՀԷՑ-ի պետականացման մասին է՝ մի գործընթաց, որը սկսվել է բացահայտ քաղաքական առճակատման ֆոնին և կրում է ակնհայտ վրեժխնդրական բնույթ։

Օրվա իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացող բռնաճնշումների պայմաններում, Սամվել Կարապետյանը՝ բարերար, միլիարդատեր և Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկը, հանդես եկավ ՀԱԵ հրապարակային պաշտպանությամբ։ Այս դիրքորոշումը բավական էր, որպեսզի նա ընկնի իշխանական հարվածի տակ։ Կարճ ժամանակ անց՝ առանց հիմնավոր բացատրության, նա կալանավորվեց, իսկ նրա սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը հայտարարվեց պետականացման ենթակա։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երկրի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցն է և խոշորագույն ենթակառուցվածքային ձեռնարկություններից մեկը։ 2015 թվականին այն ձեռք է բերվել Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կողմից՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։ Այս ձեռքբերումը ոչ միայն փրկեց համակարգը սնանկությունից, այլ նաև հնարավորություն տվեց իրականացնել բազմամիլիոնանոց ներդրումներ՝ համակարգի տեխնիկական վերազինման և խափանումների կրճատման ուղղությամբ։

Սակայն 2025 թվականի հունիսին, Կարապետյանի՝ եկեղեցու պաշտպանությամբ հանդես գալուց հետո, նա հայտնվեց իշխանության ուղղակի հարվածի տակ։ Հունիսի 17-ին նա կալանավորվեց, իսկ արդեն հաջորդ օրը վարչապետը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին։ Այս հայտարարությանը հետևեցին օրենքների շտապ փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետությանը միջամտել մասնավոր ընկերությունների կառավարմանը՝ «հասարակական շահի» անվան տակ։

Օրենքի փոփոխություններն արտակարգ արագությամբ անցան խորհրդարանական փուլերը։ Հուլիսի 2-ին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ հուլիսի 3-ին՝ ամբողջությամբ։ Իրականում, ամբողջ գործընթացը պլանավորված քաղաքական գործողություն էր, որի նպատակն է հարվածել Կարապետյանին։

Իշխանության հռետորաբանությունը նույնպես հստակ վկայում է քաղաքական շարժառիթի մասին։ Վարչապետը հրապարակավ մեղադրեց ՀԷՑ-ին՝ իբր հոսանքազրկումների միջոցով հասարակության դժգոհությունը արհեստականորեն խթանելու մեջ։ Նա մի քանի անգամ սպառնաց ընկերության աշխատակիցներին, փորձելով հետ պահել նրանց բողոքի ակցիաներին մասնակցելուց։

Սամվել Կարապետյանի ընտանիքը միջազգային կարգով ծանուցել է Հայաստանի կառավարությանը՝ սկսելով ներդրումային վեճի ընթացակարգը։ Հիմք է հանդիսանում Հայաստանի և Կիպրոսի միջև գործող ներդրումների պաշտպանության համաձայնագիրը, որի շրջանակում Հայաստանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել օտարերկրյա ներդրողներին կամայական միջամտությունից։ Կարապետյանների ընտանիքը հանդիսանում է ՀԷՑ-ի օրինական սեփականատերը՝ Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով։ Ըստ ներդրումային իրավունքի տրամաբանության՝ այս գործը կարող է հանգեցնել միջազգային արբիտրաժի, որտեղ Հայաստանին սպառնում է հարյուրավոր միլիոն դոլարների փոխհատուցման պահանջ։

Սակայն խնդիրը միայն իրավական հետևանքները չեն։ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող գործընթացը լուրջ հարված է հասցնում Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Այն, որ երկրի խոշորագույն մասնավոր ներդրողը քաղաքական պատճառներով կարող է մի գիշերում զրկվել իր սեփականությունից, աշխարհին ուղարկում է չափազանց վտանգավոր ազդակ։ Ներդրողներն առաջնահերթ գնահատում են ներդրումային միջավայրի կանխատեսելիությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը և իրավական պետության ինստիտուցիոնալ կայունությունը։ Այս բոլոր չափանիշները կոպտորեն խախտվում են ՀԷՑ-ի պետականացման պարագայում։

Ներդրողները հետևում են ոչ միայն այս գործին, այլև ձևավորվող նախադեպին։ Եթե քաղաքական տարաձայնության պատճառով պետությունը կարող է կամայականորեն խլել ռազմավարական նշանակության խոշորագույն ընկերություն, ապա նույնը կարող է պատահել ցանկացած այլ ոլորտում։ Այս անորոշությունը նվազեցնում է ներդրումային հետաքրքրությունը՝ սկսած ֆինանսական հատվածից մինչև բարձր տեխնոլոգիաներ։ Արդյունքում, Հայաստանը կանգնում է ոչ միայն իրավական ռիսկերի, այլև ներդրումների սառեցման, կապիտալի արտահոսքի և տնտեսական ակտիվության նվազման վտանգի առաջ։

ՀԷՑ-ը դառնում է խորհրդանշական գործոն՝ ցույց տալու համար, որ Հայաստանում սեփականության իրավունքը լիարժեք պաշտպանված չէ, եթե բախվում է իշխանական շահերին։ Նման մոտեցումը ոչ միայն վնասում է կոնկրետ ներդրողին, այլև զրկում է երկիրը ապագա ներդրումներից։ Վստահությունը, երբ կորչում է, տարիներով չի վերականգնվում։

ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացը, իր էությամբ, կարող է վերաճել խորը տնտեսական ճգնաժամի՝ եթե իշխանությունը չհրաժարվի այս քաղաքական գիծը շարունակելու մտադրությունից։ Այսօր այն ինչ արվում է Սամվել Կարապետյանի հանդեպ, վաղը կարող է ընկալվել որպես ընդհանուր կանոն՝ կիրառելի ցանկացած մեկի նկատմամբ։ Այդ պատճառով այս հարցը վերաբերում է ոչ միայն մեկ ընկերության կամ մեկ գործարարի, այլ՝ Հայաստանի ամբողջ տնտեսական համակարգին։

03/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.46
-0.05
Եվրո (EUR)
453.47
+1.06
Ռուբլի (RUR)
4.8889
-0.0037
Լարի (GEL)
141.43
+0.06
41232.00
-169
Արծաթ
448.75
-2.54