Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
03/08/2009 11:11
Կիսվել

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի բանկերի միությունից տեղեկացնում են, որ 2009 թ-ի օգոստոսի 1-ից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թիվ 1 որոշմամբ բանկի մասնաճյուղի կառավարչի և գլխավոր հաշվապահի պաշտոններում (բացառությամբ այն մասնաճյուղերի ղեկավարների (կառավարիչ, գլխավոր հաշվապահ), որոնք, համաձայն իրենց կանոնադրության իրականացնում են միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-դ հոդվածի «ե» ու «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնություններ) աշխատելու համար թեկնածուների որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է Հայաստանի բանկերի միության կողմից: Քննությունն անցկացվում է գրավոր (տեստային ձևով): Քննությանը կարող են մասնակցել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ որակավորում բանկի մասնաճյուղի ղեկավար պաշտոնում աշխատելու համար, այսուհետև` թեկնածուներ:

Քննությանը մասնակցության կարգը և պայմանները.
Քննությանը մասնակցության համար թեկնածուն կարող է դիմել Միություն` բանկի միջնորդությամբ կամ անձնական նախաձեռնությամբ` ներկայացնելով.

  • բանկի միջնորդագիրը` համաձայն հավելված 1-ի (բանկի միջնորդությամբ դիմելու դեպքում), կամ դիմում համաձայն հավելված 2-ի (անձնական նախաձեռնությամբ դիմելու դեպքում),   
  • քննությանը մասնակցության համար Միության կողմից սահմանված գումարի, ինչպես նաև պետական տուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր անգամ քննությանը մասնակցության համար թեկնածուն վճարում է Միությանը` համաձայն խորհրդի կողմից սահմանված սակագների, ինչպես նաև վճարում է պետական բյուջե` պետական տուրքի գումարը:

Քննության անցկացման կարգը, ներառյալ վերևում նշված հավելվածները, ինչպես նաև սակագները և քննության անցկացմանը վերաբերող այլ տեղեկությունները տեղադրված են կայքի (http://www.uba.am) տեստավորման բաժնում:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92