Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
04/08/2009 09:50
Կիսվել

ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին եւ 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի օրակարգի թեմաներն էին նոր ծրագրային փաթեթի ներկայացումը եւ քննարկումը, հիմնադրամի գործունեության ենթաոլորտների հստակեցումը, կրթության ոլորտում իրականացվելիք նախաձեռնությունները եւ այլ հարցեր:

Հստակեցվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության չորս ուղղությունների` զբոսաշրջության, առողջապահության, կրթության եւ աջակցող ոլորտների ենթաոլորտները: Յուրաքանչյուր ոլորտի համար նախատեսված է ծրագրային առաջարկների փաթեթ, որը ներառում է հավանության արժանացած եւ արդեն մեկնարկած առաջապահ ծրագրեր:

Զբոսաշրջության ոլորտում հիմնադրամի աշխատանքները կկենտրոնանան Հայաստանի աշխարհագրական 4 երթուղիների շուրջ: Տարեսկզբից ընթացքի մեջ է «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում» եռամյա ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը երկրի հարավային ուղղությամբ:

Առողջապահության բնագավառում հիմնադրամը կաշխատի ուռուցքաբանության եւ սրտաբանության ենթաոլորտների զարգացման ուղղությամբ: Ծրագրվում է ատեղծել միջուկային բժշկության կենտրոն, որը կսպասարկի ընտրված երկու ուղղությունները:

Կրթության ոլորտում հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինի բուհերի, ավագ դպրոցների եւ մանկավարժական կրթության ենթաոլորտների զարգացումը:
Իրար հատող ու ամբողջացնող ասպարեզների ենթաոլորտ է որոշվել ՀՀ-ում տեղեկատվական ցանցերի զարգացումը եւ ընդլայնումը, ինչպես նաեւ հայության հաղորդակցության հմտությունների բարելավումը: Այժմ ընթացքի մեջ է «Առաջադեմ հաղորդակցության ցանցով Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ նպատակ ունի նպաստել ողջ երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

Հատուկ աշխատանքային քննարկումը` նվիրված էր կրթության հիմնահարցերին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Լույս հիմնադրամի» տնօրեն Ժակլին Կարաասլանյանը եւ McKinsey&Co. ընկերության գործընկեր Ավետիք Չալաբյանը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի կողմից ներկայացվեց Գիտության և կրթության զարգացման համալիրի ստեղծման հայեցակարգը, որն արժանացավ նախնական հավանության: Որոշվեց մշակել ամբողջական ծրագրային փաթեթ` հաջորդ նիստին ներկայացնելու եւ քննարկելու համար:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92