ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 04/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքն աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել է 370.18 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.69 դրամով և կազմել է 628.49 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.58 դրամով և կազմել է 533.46 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել է 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց: