ՑԵՄԵՆՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԵՆ ԾԱԳԻ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը ս.թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ մտնող «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի» փոփոխմամբ կանխել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում լուրջ խնդիրների առաջացումը։ Ստանդարտներով սահմանված պահանջները բավարարելու համար կպահանջվեր նման արտադրությունների տեխնիկական վերազինում, անձնակազմի վերապատրաստում եւ այլն, ինչի իրականացումը ներկայումս` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, իրատեսական չէ, ուստի կանոնակարգի գործարկումը հետաձգվել է երկու տարով։