COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 07/08/09
Նյու-Յորքի COMEX բարսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի աճի պատճառով գրանցվել է թանկարժեք մետաղների գների անկում:
Ոսկու գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 0.35%-ով և կազմել 962.9 դոլար, արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 0.81%-ով և կազմել 14.65 դոլար, իսկ պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 0.81%-ով և կազմել 1263.4 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):