Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՋԵՐՄՈՒԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
10/08/2009 14:45
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՋԵՐՄՈՒԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՀՀ Նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում:

Նախագահը մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:

Չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

Գլխավոր ճարտարապետը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է եւ կավարտվի 2011թ.: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Երկրի ղեկավարին են ներկայացվել նաեւ քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթեւեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգույցի եւ ավտոճանապարհի նախագծերը:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:

Երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին եւ ասել, որ հիացած է ուսման եւ գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Նախագահը նշել է, որ նաեւ այսպիսի օրինակները կոգեւորեն դպրոցականներին ու կօգնեն գիտակցելու լավ սովորելու եւ կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը:

Հավաքականի անդամները երկրի ղեկավարին պատմել են մրցույթի ընթացքում իրենց ունեցած զգացումների եւ տպավորությունների, նաեւ` հայրենի քաղաքում որպես փոքրիկ հերոսներ ընդունվելու մասին:

Սերժ Սարգսյանը բարի ճանապարհ է մաղթել երեխաներին, ովքեր նույն օրվա երեկոյան ուղեւորվում էին դեպի պատմական Արեւմտյան Հայաստան, նշելով, որ այդ ուղեւորությունը յուրօրինակ հնարավորություն է` համալրելու հայոց պատմության մասին նրանց գիտելիքները:

Երեխաները երկրի Նախագահի եւ «Փյունիկ» հիմնադրամի կողմից որպես պարգեւ ստացել են նոութբուք համակարգիչներ:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08