COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 25/08/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի հետևանքով գրանցվել է ոսկու գնի անկում:
Ոսկու գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 1.15%-ով և կազմել 943.7 դոլար, արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.21%-ով և կազմել 14.23 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 0.88%-ով և կազմել 1248.1 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):