ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0,97%-ՈՎ 25/08/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 0,79%-ով և կազմել 10497,36 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 0,53% անկում և սահմանվել 965,11 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողները, կարճաժամկետ բացասական սպասումներով պայմանավորված, վաճառել են իրենց պատկանող արժեթղթերի զգալի մասը, ինչն էլ հանգեցրել է այնպիսի խոշոր ընկերությունների արժեթղթերի գների կրճատման, ինչպիսին է օրինակ Nippon Meat Packers Inc ընկերությունը:
Նշենք նաև, որ Ճապոնիայի ազգային արժույթի փոխարժեքի կայունացմամբ պայմանավորված առևտրային շրջանների արդյունքներով անկում են գրանցել նաև արտահանող ընկերությունների արժեթղթերի գները: