Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
2009Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ  ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.3%-ՈՎ
25/08/2009 17:20
Կիսվել

2009Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.3%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 426.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 67.1 եւ 70.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 39.9%-ով, ծախսերի գծով` 47.6%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները  նվազել են  13.3%-ով  կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1%-ով ( 61.5 մլրդ դրամով) նվազել ենհարկերն ու տուրքերը եւ 3.1%-ով` պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.7 մլրդ դրամով (3.2%-ով) եւ 4.8 մլրդ դրամով (31.5%-ով): Պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների եւ 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

ՙՀայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետականբյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 9.6 մլրդդրամ` նախորդ տարվա  9.1 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 279.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 65.2%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ  38.1%-ով` տարեկան ծրագիրը:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91