Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՒ ՏՈՒՐՔԵՐԻ 45.8%-Ն ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ
25/08/2009 17:30
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՒ ՏՈՒՐՔԵՐԻ 45.8%-Ն ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի հաշվին, ընդ որում հարկերի ու տուրքերի 45.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 127.8 մլրդ դրամ եւ 25.1%-ով կամ 42.8 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 84.9 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 42.9 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են ինչպես ներմուծումից, այնպես էլ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 22.6 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 14.9 մլրդ դրամ, որից 7.1 մլրդ դրամը` բենզինի եւդիզելային վառելիքի, 5.9 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքներիհարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 7.6 մլրդ դրամ, որից 4.4 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 7.7%-ով կամ 1.9 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 18.6% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 51.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3%-ով կամ 1.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճէ արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 48.9% կամ 2.5 մլրդ դրամ: Ավելացել են նաեւպետական ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 16.1, 9.3 եւ  84.2 տոկոսով:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 32.4 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ուտուրքերի 11.6% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 12% ով կամ 3.5 մլրդ դրամով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6