Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 219.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ
25/08/2009 17:46
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 219.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են ավելի քան 219.4 մլրդ դրամ կամ ինն ամսվա ծրագրով նախատեսվածի 143%-ը: Մասնավորապես` ավելի քան 19.4 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 29.5 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է, որը Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցի նհամապատասխան 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 99.2 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են 242.5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, իսկ 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 3.6 մլրդ դրամ, որից շուրջ 2.6 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 17.2 մլն դրամ` ԱԷԿ-իվառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 427.5 մլն դրամ` էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ շուրջ 91.3 մլն դրամ` բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69