ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 25/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է դոլարի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել է 375.39 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.74 դրամով և կազմել է 614.06 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել է 535.98 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել է 11.92 դրամ մեկ ռուբլու դիմաց: