
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26/08/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 3,12%-ով և կազմել 72,05 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3,28%-ով և կազմել 71,82 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):