ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 1.36%-ՈՎ 26/08/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 10639.71 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1.1%-ով և սահմանվել 975.59 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա դրական ազդեցություն են թողել ԱՄՆ մակրոտնտեսական լավատեսական նորությունները: Երեկ ամերիկյան Conference Board հետազոտական ընկերությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսն արդեն մի քանի ամիս անընդմեջ գրանցում է աճ:
Նշենք, որ առևտրային շրջանների արդյունքում առավելագույն աճ ապահովել են ճապոնական խոշոր արտահանող Toyota Motor Corp. և Panasonic Corp. ընկերությունների արժեթղթերի գները: