COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 27/08/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի աճի հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների անկում:
Ոսկու գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 0.24%-ով և կազմել 945.8 դոլար, արծաթի գինը սեպտեմբեր ամսվա ֆյուչրսների համար նվազել է 0.42%-ով և կազմել 14.29 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 0.75%-ով և կազմել 1238.4 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):