ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 27/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.26 դրամով և կազմել է 376.09 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.64 դրամով և կազմել է 609.27 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով և կազմել է 535.74 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել է 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց: