Ֆինանսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 36.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՎԱՐԿ
28/08/2009 15:27
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 36.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՎԱՐԿ

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Ճանապարհների բարեկարգման ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանին 36,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նոր վարկի տրամադրումը: Վարկավորման այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի կառավարությանն ապահովել իր ներկայիս ընթացիկ նպատակների արդյունավետ իրականացումը, որոնք ուղղված են գյուղական համայնքների բնակչության համար պետական նշանակության ճանապարհային ցանցի հասանելիության ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: ՀԲ-ի կողմից տրամադրվող վարկային այս միջոցները կնպաստեն նաև երկրի բնակչության բարեկեցության բարձրացմանը և ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը:

Համաշխարհային բանկի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը կնպաստի շուրջ 140 կմ  ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրի իրականացմանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ճանապարհների շինարարության ոլորտում ներդրումների անհրաժեշտ ծավալի բացակայության արդյունքում Հայաստանի ճանապարհային ցանցի ընդհանուր որակը գնահատվում է ցածր, և անգամ որոշ վայրերում ճանապարհը դժվար անցանելի է, ինչը հանգեցրել է առավելապես գյուղական համայնքների հետ տրանսպորտային կապի անմատչելիության:

Ճանապարների բարեկարգման ծրագիրը հնարավորություն կտա ապահովել պետական նշանակության ճանապարհների հասանելիությունը գյուղական համայնքներում, ինչն էլ իր հերթին կխթանի տեղական արտադրողներին և գյուղացիներին` համեմատաբար քիչ ծախսերով փոխադրել իրենց արտադրանքը առավել մեծ շուկաներ:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը նշել է, որ ճանապարհների բարեկարգման ծրագրի ֆինանսավորումը նախատեսում է նաև գյուղական համայնքներում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև սոցիալական մի շարք ծառայությունների հասանելիության ապահովում:

Նշենք, որ 1992 թվականին Համաշախարհային բանկին անդամակցությունից ի վեր Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,313,6 մլն դոլար:

07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92