ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՏԵԳՈՐԻԿ ԴԵՄ Է ՍԵԿՎԵՍՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Սեկվեստրի իրականացումը կնշանակեր եւս մեկ հարված Հայաստանի տնտեսությանը եւ ՀՆԱ-ին: «Մենք կատեգորիկ դեմ ենք ծախսերի կրճատմանը եւ նման մտադրություն չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` նման քայլի իրականացումը համարելով աննպատակահարմար: Ավելին, կառավարությունն, ըստ նրա, ոչ միայն չի կրճատում ծախսերը, այլեւ իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն` մեծացնում ծախսերը: