
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբեր ամսին բանկում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման աճուրդները`
1. Սեպտեմբերի 1-ին` AMGT1301C097 թողարկման պարտատոմսերի աճուրդ: Թողարկման ծավալը` 2 000 000 000 դրամ:
2. Սեպտեմբերի 8-ին` AMGT26093102 թողարկման պարտատոմսերի աճուրդ: Թողարկման ծավալը` 2 000 000 000 դրամ:
3. Սեպտեմբերի 15-ին` AMGT52149109 թողարկման պարտատոմսերի աճուրդ: Թողարկման ծավալը` 2 000 000 000 դրամ:
4. Սեպտեմբերի 24-ին` AMGT1324C090 թողարկման պարտատոմսերի աճուրդ: Թողարկման ծավալը` 2 000 000 000 դրամ:
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը` թողարկման ծավալի 20%-ից ոչ ավել: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Աճուրդների սկիզբը` ժամը 10.30-ին: