Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆՈՐ ՎԱՐԿ ՀԲ-ԻՑ` ԿԵՆՍԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
31/08/2009 16:27
Կիսվել

ՆՈՐ ՎԱՐԿ ՀԲ-ԻՑ` ԿԵՆՍԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյուղական 140 կմ կենսական ճանապարհների բարելավման ծրագրի համար Համաշխարհային բանկը Հայաստանին հատկացնում է 36.6 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում: Այսօր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը լրագրողներին տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն սեպտեմբերի վերջին, դրանցում կներգրավվի 800 մարդ:

Ծրագրի ավարտից հետո գյուղական համայնքները, որոնք ավելի ծանր հարված են կրել ճգնաժամի հետեւանքով, կշահեն նոր վերականգնված ճանապարհների շնորհիվ երթեւեկության ժամանակի կրճատումից եւ տեղերում աշխատանքի հնարավորութբարեկարգված  ճանապարհներով գյուղացիների համար կընդլայնվեն հնարավորությունները` գյուղմթերքն արագ եւ ապահով հասցնել քաղաքային շուկաներ: Այնինչ բերքը ժամանակին շուկա չհասցնելու հետեւանքով առաջացած վնասը հասնում է դրա 40 եւ ավելի, իսկ որոշ համայնքներում` ընդհուպ մինչեւ 80 տոկոսի: Տարիների ընթացքում կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ոչ բավարար ներդրումները հանգեցրել են ընդհանուր վատ վիճակի եւ դժվարանցանելիության, իսկ որոշ դեպքերում` բացարձակ անանցանելիության: Գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող կենսական նշանակության ճանապարհների վատ եւ անբավարար վիճակը շարունակում է խոչընդոտել գյուղական բնակչության տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ հանգեցնում տնտեսական զգալի օգուտների չիրացման եւ հնարավորությունների կորստի:

Այս ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի կողմից հունիսի սկզբին հաստատված 2009-2012 թթ.-ի Երկրի գործընկերության ռազմավարության մաս է կազմում: 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ1993 թվականին Միջազգային զարգացման ընկերությանն անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 313, 6 միլիոն դոլար:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69