01/09/2009 11:59
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Օգոստոսի 31-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար անց կացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց Կոտայքի մարզում:
Կոտայքի տաղանդաշատ երեխաները խանդավառությամբ ներկայացրեցին իրենց աշխատանքները:
«Ամառային ներշնչանք» նախագիծը բացահայտում և զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երևակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ և լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
«Այս նախագծի շրջանակներում բացահայտված տաղանդավոր երեխաները մեզ դրդում են հանդես գալու նրանց ունակությունները հանուն բոլորիս լուսավոր ապագայի զարգացնելու նոր նախաձեռնություններով: Որքան ավելի շատ էներգիա, ջանք և գիտելիք ներդնենք նրանց մեջ այսօր, այնքան ավելի մեծ արդյունքների կհասնենք ապագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Դրա շրջանակներում միջոցառումներ են արդեն անցել Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում: Մոտ ապագայում միջոցառումներ են նախատեսվում Գեղարքունիքում, Շիրակում և Տավուշում:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
Արծաթ
735.42
-10.21
18:12 15/09/26
17:46 15/09/26
