Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ
21/11/2026 16:36
Կիսվել

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ

Ժամանակակից տեխնոլոգիաներն աստիճանաբար վերափոխում են կյանքը՝ գործընթացները դարձնելով ավելի ճկուն, դինամիկ և փոխկապակցված: Այսօր դրանք հնարավորություն են տալիս մեկ գործիքով լուծելու բազմաբնույթ խնդիրներ՝ ենթակառուցվածքների կառավարումը դարձնելով «խելացի», իսկ բիզնեսինն՝ առավել արդյունավետ: Աշխարհի տարբեր հատվածներից՝ Եվրոպայից ու Պարսից ծոցի երկրներից մինչև Կենտրոնական Ասիա ու ԱՄՆ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական մատակարարներ, ստարտափներ, ներդրողներ, ինժեներներ և քաղաքականություն մշակողներ, Digitec 2026 համաժողովի շրջանակում ներկայանալու և թեմատիկ ննարկումների հնարավորություն ունեն:

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանը Viva-ն մասնակցում է իր տաղավարով: Ավելի քան 20 տարի, հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքեր զբաղեցրած ընկերությունը շարունակում է նոր բիզնես լուծումներ առաջարկել: Viva-ն ներկայացնում է Իրերի ինտերնետի (IoT) իր` ամբողջական էկոհամակարգը: Այն ներառում է IoT սարքեր, արդյունաբերական IoT-ի համար նախատեսված անվտանգ կապի լուծումներ, ինչպես նաև տվյալների հավաքագրման, վիզուալացման և ծանուցումների հարթակ։ Էկոհամակարգը թույլ է տալիս հավաքագրել տվյալներ և գործարկել նախապես սահմանված սցենարներ՝ ավտոմատացնելով բիզնես և արդյունաբերական գործընթացները։

Viva-ն գործարկել և սպասարկում է Հայաստանում NB-IoT-ի առաջին և առայժմ միակ ցանցը։ Դա նշանակում է, որ հաղորդակցությունն այսուհետ հնարավոր է ոչ միայն մարդկանց, այլև տարբեր սարքավորումների միջև՝ նոր սերնդի, IoT սարքերի համար նախատեսված ցանցի միջոցով: Գործընթացի կարևոր բաղադրիչ է Իրերի ինտերնետը (IoT), իսկ տեխնոլոգիական լուծումներից մեկը՝ նեղշերտ ցանցը՝ (NB-IoT-ն Narrowband Internet of Things): Բջջային կապի ստանդարտի վրա հիմնված տեխնոլոգիան նախատեսված է փոքր ծավալի տվյալների փոխանցման և մեծ թվով սարքեր մեկ կայանի միացնելու համար։ Կարևոր առավելություններից են տվյալների փոխանցման ժամանակ արձանագրվող էներգաարդյունավետությունը, լայն ծածկույթի հնարավորությունը և մեծ թվով սարքերի միաժամանակյա սպասարկումը։ Այս լուծումը հնարավորություն է ընձեռում սարքավորումները տեղակայելու դժվար հասանելի վայրերում՝ կրճատելով դրանց տեխնիկական սպասարկման ծախսերը:

NB-IoT տեխնոլոգիան կապի հասանելիություն է ապահովում նույնիսկ դժվար հասանելի վայրերում: Հատուկ տվիչներն ու սարքերը հավաքում են անհրաժեշտ տվյալները և  NB-IoT – ցանցի միջոցով դրանք փոխանցում բազային կայաններին։ Ստացված տեղեկությունը հասնում է համապատասխան կառավարման համակարգերին, որտեղ մշակվում է, անցնում վերլուծության փուլ և կիրառվում՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։

«Այսօր հեռահաղորդակցության ընկերությունների դերը շատ ավելի լայն է, քան կապի ապահովումը։ Մենք դառնում ենք բիզնեսի և պետության տեխնոլոգիական գործընկերները՝ ստեղծելով ենթակառուցվածքներ և թվային լուծումներ, որոնց վրա հիմնվում է ժամանակակից տնտեսությունը։ Viva-ի համար սա նշանակում է զարգացնել տեխնոլոգիական մի ամբողջ էկոհամակարգ՝ գերարագ կապից, ամպային ծառայություններից և համալիր B2B լուծումներից մինչև Իրերի ինտերնետ, թվային հարթակներ և արհեստական բանականություն։ DigiTec-ում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են Իրերի ինտերնետը (IoT) և խելացի հարթակներն արդեն այսօր օգնում լուծել գործնական խնդիրներ՝ բարձրացնել ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետությունը, ավելի խնայողաբար օգտագործել ռեսուրսները, ավտոմատացնել գործընթացները և բարելավել մարդկանց կյանքի որակը։ Սա մեր հնարավորությունների մի մասն է միայն։ Ապագան մենք տեսնում ենք տեխնոլոգիաների համադրման մեջ։ Միացված սարքերից ստացվող տվյալները, դրանք մշակող ամպային ենթակառուցվածքը և տվյալների վերլուծության ու որոշումների կայացման համար կիրառվող արհեստական բանականությունը թվայնացումը տեղափոխում են նոր մակարդակ։ Մեր նպատակն է առաջարկել համալիր տեխնոլոգիական լուծումներ, որոնք օգնում են բիզնեսին ավելի արդյունավետ աշխատել, պետությանը՝ արդիականացնել իր աշխատանքը, իսկ Հայաստանին՝ ամրապնդել իր տեխնոլոգիական մրցունակությունը», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Բիզնեսի և պետական կառույցների համար նախատեսված միասնական թվային մեկ հարթակը՝  Viva IoT Hub-ը,  թույլ է տալիս միմյանց միացնել, վերահսկել և կառավարել տարբեր «խելացի» սարքեր ու տվիչներ (Իրերի ինտերնետ՝ IoT)։

DigiTec Expo-ի շրջանակում Viva-ն ներկայացրել է նաև կորպորատիվ կապի հնարավորություններն ընդլայնող տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ամպային վիրտուալ ավտոմատ հեռախոսակայանը (VPBX)։ Այս լուծումը կազմակերպություններին թույլ է տալիս ճկուն կերպով կառավարել կորպորատիվ հեռախոսակապը՝ առանց սեփական հեռախոսակայանի ֆիզիկական ենթակառուցվածք տեղակայելու և սպասարկելու։

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, ժամանակն ու ռեսուրսները խնայելով՝ համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում  ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ շարժական կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

Իսկ միասնական հեռախոսակապը ձայնային հաղորդակցությունն իրականացնում է ինտերնետային ցանցի միջոցով՝ ընդլայնելով կապի կազմակերպման հնարավորությունները՝ կառավարման վահանակի միջոցով աշխարհի ցանկացած կետից զանգերի մասին տեղեկատվություն, վիճակագրություն ստանալը, հեռախոսազանգերի ձայնագրությունների հասանելիությունը, CRM (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) համակարգին արագ ինտեգրելու հնարավորությունը և այլն։

Այս տեխնոլոգիաների նշանակությունը միայն նորարարության ցուցադրումը չէ։ Դրանց կիրառումը նոր հնարավորություններ է ստեղծում թվային էկոհամակարգի զարգացման համար։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72