Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՆՈՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՔԱՐՏ
01/09/2009 12:38
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՆՈՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՔԱՐՏ

Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է «ARARAT TRANSFER» ծրագիրը: Այն հնարավորություն կընձեռի «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ից օգտվող բոլոր հաճախորդներին միջազգային դրամական փոխանցումների համակարգերից օգտվելիս կուտակել նաեւ բոնուսային միավորներ եւ դրա շնորհիվ օգտվել ինչպես բազմաթիվ արտոնություններից, այնպես էլ մասնակցել խաղարկությունների եւ շահել արժեքավոր նվերներ:

Մեկ ամսվա ընթացքում բանկի կենտրոնական գրասենյակից  կամ ցանկացած մասնաճյուղից ուղարկելով կամ ստանալով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում գործող միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, հաճախորդը կստանա «ARARAT TRANSFER» քարտ իր անունով:
Այդ օրվանից մինչեւ առաջիկա խաղարկությունը միջազգային դրամական փոխանցումների ցանկացած համակարգով դրամական փոխանցում կատարելիս փոխանցված գումարի չափով հաճախորդի քարտի վրա կկուտակվեն բոնուսային միավորներ:

Քարտատերը իրավունք կստանա ցանկացած գործարք կատարելիս բանկում սպասարկվել արտահերթ, ստանալ մինչեւ 10% զեղչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի գործող սակագնի գումարից, օգտվել բանկի պահատեղերից 50% զեղչով, ստանալ արտոնյալ փոխարժեք տարադրամի այդ պահին բանկում գործող փոխանակման փոխարժեքներից, պայմանների բավարարման դեպքում ստանալ վարկ` բանկում գործող տոկոսադրույքներից հանած 1 տոկոս: Բացի այդ` եթե որեւէ հաճախորդ որպես քարտատեր բանկի հաճախորդ է ներգրավում մեկ այլ անձի եւ վերջինս 1 ամսվա ընթացքում իրականացնում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի գործարք, այդ հաճախորդի հաշվին լրացուցիչ կուտակվում է իրականացված գործարքի չափով միավոր: Այս մեխանիզմը կիրառվում է նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ներգրավվողի դեպքում:

«ARARAT TRANSFER» քարտը քարտատիրոջը տրվում է անմիջապես նրա կողմից 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով փոխանցում կատարելուց կամ այդ սահմանաչափը լրացնելուց հետո: Եթե դրամական փոխանցումներն իրականացվում են Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ այլ արտարժույթով, ապա նրանք փոխանակվում են ԱՄՆ դոլարի ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:

Կուտակային միավորները հաշվարկվում են 1 ԱՄՆ դոլարը 1 միավոր սկզբունքով:

Խաղարկությունները կայանում են մեկ տարվա մեջ 4 անգամ, կամ 3 ամիսը մեկ կտրվածքով: Խաղարկությանը մասնակցում են առաջին 5 առավելագույն միավոր հավաքած քարտատերերը եւ եւս 5 քարտատեր բոլոր քարտատերերի միջից պատահական ընտրությամբ: Խաղարկությունից հետո խաղարկությանը մասնակցած բոլոր քարտերի վրա եղած կուտակային միավորները զրոյացվում են եւ սկսվում է նոր հաշվարկ:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91