
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՎԵԼ
Այսօր Ինգուշիայի հյուսիսում Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազամուղում տեղի ունեցած վթարը չի ազդել Վրաստանի տարածքով Հայաստան ռուսաստանյան գազի տարանցման վրա:
Ճեղքվածքը տեղի Է ունեցել 700-միլիմետրանոց գազամուղում: Դրա հետեւանքով հրդեհ Է բռնկել: Ներկայում Վրաստանը գազ չի ստանում Ռուսաստանից, իսկ Հայաստան գազի տարանցումն իրականացվում Է 1200-միլիմետրանոց գազամուղով: Համապատասխանաբար Հայաստան գազի:
72 սանտիմետր տրամագծով գազամուղի ճեղքվածքը կեսգիշերին մոտ տեղի Է ունեցել Վերխնիե Աչալուկի գյուղի շրջանում: Գազի մատակարարումը դադարեցվել Է: Ներկայում գազամուղում բռնկած հրդեհը մարվել Է, եւ գազագործները ձեռնամուխ են եղել վթարային-վերականգնողական աշխատանքներին: Ըստ նախնական տվյալների` գազամուղի ճեղքվածքը տեղի Է ունեցել տեխնիկական պատճառներով: