
ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Այսօր ժամը 15.00 սահմաններում ընդահատակից դուրս է եկել եւ ինքնակամ իրավապահ մարմիններին է ներկայացել ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով հետախուզման մեջ է մարտի 1-ի դեպքերից հետո: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, այժմ նա հարցաքննվում է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Խ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգությունների կազմակերպում: