Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ
03/09/2009 16:00
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում  վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանում մենք հանդիպում ենք էկլեկտիկ կառուցված անհատական տներ։ Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացման, իր հնարավորության շրջանակում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն՝ առանց նախագծի, առանց նախահաշվի, եւ դա բացատրվում է այն հանգամանքով, որ շատ հաճախ, մանավանդ գյուղական շրջաններում, մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ։ Նրանք հնարավորություն չունեն պատվիրելու համապատասխան նախագծեր, եւ հետագայում բախվում են լուրջ խնդիրների՝ բյուրոկրատական քաշքշուկ, օրինականացման գործընթաց կամ տարրական անվտանգության ռիսկեր, որոնք առկա են այս պարագայում։ Ինչպե՞ս կարող ենք օժանդակել այդ քաղաքացիներին, առավել եւս նրանց, ում եկամուտը ցածր է։ Լուծումը, որ առաջարկում ենք, հետեւյալն է. ունենալ պետականորեն հաստատված մի կատալոգ, որի մեջ կներառվեն տիպային անհատական բնակարանների եւ տների նախագծեր։ Եթե մեր քաղաքացիները կընտրեն դրանցից որեւէ մեկը, ապա կհամարվի, որ այն անցել է բոլոր փորձաքննությունները եւ բյուրոկրատական քաշքշուկը կհասցվի նվազագույնի։ Գաղափարն այն է, որ մենք հայտարարենք անհատական տների նախագծերի մրցույթ, ընտրենք լավագույնները՝ տասից ավելի տիպային նախագծեր, հաստատենք դրանք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ազատորեն ընտրել։ Բնականաբար, նրանց ծախսն էապես կնվազի, քանի որ մենք անհատույց ենք տրամադրում դրանք։ Եվ երկրորդ հանձնարարությունը քաղաքաշինության նախարարությանը՝ հայտարարել մրցույթ, ընտրել լավագույն նախագծերը, ստեղծել այդպիսի մի կատալոգ, որը մենք կբաժանենք բոլոր մարզերին, համայնքներին, կտեղադրենք ինտերնետային կայքէջերում, որպեսզի քաղաքացիներն օգտվեն դրանցից»։

 

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81