Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ
04/09/2009 14:23
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի սեպտեմբերի 3-ին բորսան և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը համատեղ սեմինար անցկացրեցին` նվիրված Հայաստանում ներդրումային ծառայությունների բնագավառում ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը:

Աշխատանքային այս հանդիպմանը ներկա էին ֆոնդային բորսայի անդամ ներդրումային ընկերությունների և բանկերի, ՀՀ Կենտրոնական բանկի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ավելի քան 30 ներկայացուցիչներ:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրենի տեղակալ պրն Կարեն Զաքարյանը և Ֆինանսական համակարգի հաշտարար տկն Փիրուզ Սարգսյանը: Երկու խոսնակներն էլ նշեցին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիմնադրված անկախ այս հաստատության կարևորագույն դերը` կապիտալի շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ներդրողների և հանրության վստահության բարձրացման գործում:

Սեմինարի ժամանակ ներկայացվեց Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունը, այդ թվում` պահանջների ընդունման, քննման և բավարարման ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային փորձը` հաշտարարի կողմից ներդրումային ընկերությունների և նրանց հաճախորդների միջև վեճերի լուծման բնագավառում: Ներկայացվեցին և վերլուծության ենթարկվեցին ներդրումային և բրոքերային ծառայությունների միջազգային պրակտիկայում խնդրահարույց համարվող կոնկրետ իրավիճակներ (օրինակ` երբ ընկերությունը խախտում է հաճախարդի լավագույն շահերից գործելու պահանջը, գործում է անբարեխղճորեն կամ պատշաճ հոգատարություն (duty of care) չի ցուցաբերում հաճախորդների հրահանգները կատարելիս): Աշխատանքային հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան:

Սեմինարի նյութերը կտեղադրվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի Միջոցառումների նյութեր բաժնում:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91