Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ARMENIA EXPO 2009» ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
04/09/2009 14:53
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ARMENIA EXPO 2009» ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից ս.թ. սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել էր նրան։

ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը եւ նշել. «Նման միջոցառումները, մեր համոզմամբ, ստեղծում են լավ նախադրյալներ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները։ Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ շուրջ 150 կազմակերպություն 9 երկրից մասնակցում է այս միջոցառմանը, ինչը նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ, ապրանքներ, արտադրության իրենց կարողությունները, միեւնույն ժամանակ նոր գործընկերներ գտնելու եւ շուկաներ ընդլայնելու ցանկություն։ Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձեւավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»։
ՀՀ վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին եւ դրանց արտադրանքին։

Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն, ընկերություն եւ միություն։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81