ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր քննարկվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:
Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Խ.Սուքիասյանն այսօր ազատ է արձակվել: