ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ 11-13-Ը ԱՂՎԵՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աղվերանում սեպտեմբերի 11-13-ը տեղի կունենա տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լիդերների առանց փողկապների հանդիպում: Այն կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/: Այսօր լրագրողներին միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ այս անգամ հանդիպումն ամբողջությամբ նվիրված կլինի կրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀՀ էկնոմիկայի եւ Կրթության եւ գիտության նախարարների հետ նրանց մասնակցության վերաբերյալ: Ակնկալվում է 100-ից ավելի պետական եւ մասնավոր կազմակերպությունների մասնակցություն: Կքննարկվեն հեռահաղորդակցության, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, կրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ հետագա անելիքները հստակեցնելուն առնչվող հարցեր: Հանդիպման նպատակն է բաց, անկաշկանդ եւ բազմակողմանի քննարկումների միջոցով վերհանել առկա խնդիրները եւ մշակել գործողությունների ծրագիր: