ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ 07/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ: ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել է 376.23 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.78 դրամով և կազմել է 619.26 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.76 դրամով և կազմել է 541.02 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել է 12.01 դրամ մեկ ռուբլու դիմաց: