Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉԻ ԿՐԵԼ
07/09/2009 20:13
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉԻ ԿՐԵԼ

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նկատվում է զարգացման միտում: Նման տեսակետ հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունեցել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա եւ մեծ կորուստներ չեն եղել: Այն ընկերություններից, որոնք որոշակի վնաս են կրել եւ լուծարվել են, ձեւավորվել են նոր կազմակերպություններ, որոնք ՏՏ ոլորտի տարբեր ուղղություններով են զարգանում: Բ. Ենգիբարյանի խոսքով, ճգնաժամի արդյունքում ՏՏ ոլորտի վնաս կրած ընկերություններից ազատված աշխատողների շուրջ 90 տոկոսը աշխատանքի է տեղավորվել: ՏՏ ընկերությունները հանդես են գալիս նոր ծառայություններով, ծրագրային նոր լուծումներով: «Ճիշտ է, եկամուտների առումով 2009թ-ին հնարավոր է փոքր-ինչ նվազում լինի, սակայն այս տարին առանձնանում է նորաստեղծ կազմակերպությունների թվի ավելացմամբ: 2008թ-ին, որ բավական հաջողված տարի է համարվում ՏՏ ոլորտի զարգացման համար, այդքան նոր կազմակերպություններ չէին ստեղծվել: Այսօր նրանք հանդես են գալիս նոր ծառայություններով, առաջարկություններով, ծրագրերով: Այսինքն` ՏՏ ոլորտ մտնելու ցանկությունը, ոգեւորությունն այս տարի շատ մեծ է»,-ասաց Բ. Ենգիբարյանը: Նա կարեւորեց դժվար իրավիճակներում պետության, խոշոր կազամկերպությունների համակարգային, կազմակերպված մոտեցում ցուցաբերելը եւ արդյուանվետ գործելը: «Խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանք պարզ սահմանված են եւ հստակեցված են անելիքները: Նման իրավիճկաներում շատ կարեւոր է նաեւ զարգացած կազմակերպությունների առկայությունը, որոնք տարբեր միջոցառումների, ծրագրերի միջոցով աջակցում են մյուսներին, մասնավորապես նորաստեղծներին` խթանելով նրանց գործունեությունը»,-ասաց Բ. Ենգիբարյանը: Նա նշեց, որ ՏՏ ոլորտի վրա ճգնաժամի ազդեցության վերաբերյալ վերլուծությունները դեռ ամփոփված չեն, այն պատրաստ կլինի մոտ 2 ամսից:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91