ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ 08/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել է 377.31 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.10 դրամով և կազմել է 544.12 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.68 դրամով և կազմել է 622.94 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 12.03 դրամ մեկ ռուբլու դիմաց: