Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ
08/09/2009 18:29
Կիսվել

ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է հայ-սիրիական գործարար խորհրդի պատվիրակությանը` խորհրդի սիրիական կողմի համանախագահ, Հալեպի առեւտրական պալատի խորհրդի անդամ Լեւոն Զաքի Ետալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահե Յաղուբյանը եւ խորհրդի անդամ Սուրեն Վարդանյանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի  նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերպվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. հունիսի այցը Հայաստան: Հ. Հակոբյանը հիշեցրել է նշված այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ` հատկապես գործարարության ոլորտում, ինչպես նաեւ կարեւորել է սիրիական եւ հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը:

ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարարներին հորդորել է էլ ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կատարվելիք աշխատանքը: Նախատեսվում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երեւանում կանցկացվի Հայաստանում ներդրումներ կատարող սփյուռքահայ գործարարների  հավաք:

Տիկին Հակոբյանն անդրադարձել է նաեւ համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերների դաշտի եւ համայնքների կարիքների հստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանը:  

Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդի նպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրել է, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների զարգացմանը, ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների մեծացմանը: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը Սփյուռքի գործարար ներուժի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Հ.Հակոբյանը եւ սիրիահայ  գործարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է Հայաստանում սփյուռքահայերի կացության եւ գործարարության վարման օրենսդրական խնդիրներին նվիրված ձեռնարկի նախագիծը:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32