ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ 08/09/09
ԱԺ-ից տեղեկացնում են, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նախագծով առաջարկվում է ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8802 ծածկագրին դասվող «Թռչող ապարատներ, այլ տիեզերական ապարատներ» ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկը չհաշվարկել եւ չգանձել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին:
Հանձնաժողովն առաջարկեց մաքսային սահմանին չգանձել նաեւ այդ սարքավորումների պահեստամասերի ավելացված արժեքի հարկը:
Սուրեն Կարայանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ նստաշրջանում քննադատության արժանացած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», «Ակցիզային հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Հարկերի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը լրամշակվել է. նվազագույնի են հասցված եւ կանոնակարգված են հարկային մարմնի ներկայացուցչի իրավասություններն ու նրա միջոցով ընթացիկ հարկային հuկողության շրջանակները:
«ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, առաջարկում է մաքսատուրքի վճարումից ազատել հանրապետություն ներկրվող, արտադրական նշանակություն ունեցող սառնարանային եւ սառցարանային սարքավորումները, ինչը ուղղված է արդյունաբերության զարգացմանը եւ խթանմանը: Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա նաեւ արդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին խնայելու ֆինանսական միջոցները:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի, սահմանում է հարկ վճարողների եւ հարկային գործակալների կողմից Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ նախատեuված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաuտաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը:
Օրենքի նախագիծը ուղղված է մեկ միլիարդ դրամ եւ ավելի արժեք ունեցող հանրային եւ բնակարանային կառուցապատման ծրագրեր իրականացնող կառուցապատողների համար գրավիչ եւ բարենպաստ պայմաններ ապահովելուն: Օրենքի նախագիծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ավելացնել հանրային եւ բնակարանային կառուցապատման մեկ միլիարդ եւ ավելի արժեք ունեցող ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի ավելացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կաշխուժանա շնանույթերի շուկան. կընդլայնվի շինանյութերի արտադրությունը եւ կմեծանա շինանյութերի ներմուծումը: Կավելանան նաեւ շինարարության հետ կապված այլ ոլորտների արտադրության եւ սպասարկման ծավալները: Այս ամենը կհանգեցնեն Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վիճակի բարելավմանը, ինչես նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Բացի այդ, կառուցապատման արդյունքում ստեղծված հանրային եւ բնակարանային շենքերն ու շինությունները հնարավորություն կտան ապահովել դրանց գծով որոշակի պահանջարկ:
Հանձնաժողովն առաջարկեց նշված արտոնությունները տարածել նաեւ արտադրական բնույթի շինությունների վրա:
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տեղեկացմամբ` մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագծերը: Քննարկված բոլոր օրինագծերն էլ դրական եզրակացություն ստացան ԱԺ չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ի նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ երրորդ ընթերցմամբ քննարկված «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագծերը, իսկ առաջին ընթերցմամբ քննարկված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացությամբ մտավ նստաշրջանի օրակարգ:
Հեղինակների համաձայնությամբ մինչեւ 15 օրով հետաձգվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «նահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին» (օրինագծերի փաթեթ), «ույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», մինչեւ 30 օրով հետաձգվեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», մինչեւ 60 օրով` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «յումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», մինչեւ 90 օրով` «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը: