
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ ԵՆ 09/09/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են զգալի աՃ: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 4,52%-ով և կազմել 71,1 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4,34%-ով և կազմել 69,42 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):