LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ 09/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունվար մետաղների գների աճ:
Ամենաշատը աճել են նիկելի և կապարի գները: Նիկելի գինն աճել է 4.56%-ով և կազմել 18555 դոլար, իսկ կապարի գինն աճել է 4.04%-ով և կազմել 2447.5 դոլար: 3%-ից աել աճ են գրանցել ալյումինի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 3.51%-ով և կազմել 1886 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 3.04%-ով և կազմել 1967 դոլար: 2%-ից ավել աճել են պղնձի և անագի գները: Անագի գինն աճել է 2.72%-ով և կազմել 15100 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 2.67%-ով և կազմել 6465.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: